ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Դավաճանը որոշել է սաստկացնել իր ներքին պատերազմը

Դավաճանը որոշել է սաստկացնել իր ներքին պատերազմը
18.06.2025 | 18:03

Աղետաբեր պատերազմի ֆոնին, պետական դավաճանը սաստկացնում է իր պատերազմն ընդդիմախոսների նկատմամբ:

Մեզնից մի փոքր ներքև ընթացող, ագրեսիվ և սաստկացող պատերազմի ֆոնին, իշխանության գլուխ պետական դավաճանը որոշել է սաստկացնել իր ներքին պատերազմը էս պետության հիմնասյունների և բոլոր նրանց հանդեպ ովքեր դեմ են մեր եկեղեցու նկատմամբ պետական դավաճանի և իր ոհմակի կողմից տեղի ունեցող այլանդակ հարձակումներին:

Եկեղեցու նկատմամբ այսօրվա այլանդակ գրառումները, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցող այս խայտառակ ամենաթողությունը վերոգրյալի վառ ապացույցն է:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4487

Մեկնաբանություններ